Միխայիլ Պոդոլյակ. Ղրիմը, կամուրջը, սկիզբը, ամեն անօրինականը պետք է քանդվի, Ռուսաստանի կողմից օկուպացված ամեն ինչ պետք է վտարվի
Միխայիլ Պոդոլյակ. Ղրիմը, կամուրջը, սկիզբը, ամեն անօրինականը պետք է քանդվի, Ռուսաստանի կողմից օկուպացված ամեն ինչ պետք է վտարվի

Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում արձագանքել են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին։

Միջադեպից հետո Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդականի տեղակալ Միխայլո Պոդոլյակը «Twitter»-ում գրել է, որ «ամեն անօրինականը պետք է ոչնչացվի»։

«Ղրիմ, կամուրջ, սկիզբ: Պետք է ոչնչացնել այն ամենը, ինչ անօրինական է, ամեն գողացվածը պետք է վերադարձվի Ուկրաինա, այն ամենը, ինչ օկուպացված է Ռուսաստանի կողմից, պետք է վտարվի»,- գրել է Պոդոլյակը։

Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Մերիլին Մոնրոն կատարում է «Happy Birthday, պարոն նախագահ» երգը։

«Բարի լույս Ուկրաինա»,- գրում է Ալեքսեյ Դանիլովը։

Ռուսաստանի բռնակցված Ղրիմի հետ կապող կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետեւանքով կամրջի մի մասը փլուզվել է։ Կամուրջի վրա ճանապարհային և երկաթուղային երթևեկությունն արգելված է։ Հրդեհը մարվել է ուղղաթիռի օգնությամբ։