Միխեիլ Ղավելաշվիլի. Հենց որ արհեստական միջամտությունները դադարեն, մենք անպայման քննարկում կանցկացնենք, թե ինչ կբերի Եվրոպան Վրաստանին, իսկ Վրաստանը՝ Եվրոպային
Մեր գործողությունները գիտակցված են, ռացիոնալ և երկարաժամկետ: Կոնկրետ Եվրախորհրդարանի պատգամավորներ, առանձին բյուրոկրատներ և առանձին արտաքին գործերի նախարարներ խախտում են ժողովրդավարական սկզբունքները: Նրանց միջամտությունը նախընտրական հանրահավաքներին անընդունելի է, քանի որ մենք գիտենք, թե որտեղից են ոգեշնչված այդ գործընթացները և ովքեր են կանգնած դրա հետևում, դրա համար էլ կարող ենք դիմադրել։ Մենք հուսով ենք, որ իրական քաղաքականությունն ու օբյեկտիվությունը կվերադառնան,- ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին շվեյցարական «Neue Zürcher Zeitung» հրատարակությանը տված հարցազրույցում։
Նախագահը խոսել է նաև քաղաքացիների դժգոհության և բողոքի ցույցերի մասին և նշել, որ իշխող թիմը պատրաստ է վերսկսել բանակցությունները Եվրամիության հետ, երբ կոնկրետ, գործնական հարցեր առաջ քաշվեն:
«Իհարկե, մենք այս իրողությունն ունենք Թբիլիսիում, բայց եթե չլինեին մեր ռացիոնալ քայլերը, իրավիճակն ավելի վատ կլիներ, մենք խուսափեցինք պատերազմից: Մենք դադարեցրել ենք բանակցությունները Եվրամիության հետ, քանի որ չէինք ցանկանում ենթարկվել Բրյուսելի պահանջներին, քանի որ այդ պահանջները բանակցությունների ենթակա չեն։ Երբ կոնկրետ գործնական հարցեր ի հայտ գան, մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները։ Դրա համար ես ասացի, որ դա արհեստական է, նրանք ցանկանում են հեղափոխական գործընթացներ հրահրել բողոքի ցույցերի միջոցով»,- ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։
Բացի այդ, ինչպես նշել է նախագահը, հենց որ արհեստական միջամտությունները դադարեն, անպայման քննարկում կանցկացվի, թե ինչ կբերի Վրաստանը Եվրոպային, իսկ Եվրոպան՝ Վրաստանին։
«Հենց որ արհեստական միջամտությունները դադարեն, մենք անպայման քննարկում կանցկացնենք, թե ինչ կբերի Եվրոպան Վրաստանին, իսկ Վրաստանը՝ Եվրոպային։ Եթե մենք ունենայինք խելամիտ ընդդիմություն, պետք է հենց այս հարցը քննարկեինք մեր քաղաքացիների հետ։ Իմ շվեյցարական փորձը ցույց է տալիս, թե ինչպես են քննարկվում նմանատիպ թեմաներ: Հենց որ արհեստական միջամտությունները դադարեն, մենք անպայման քննարկում կանցկացնենք, թե ինչ կբերի Եվրոպան Վրաստանին, իսկ Վրաստանը՝ Եվրոպային»,- ասել է Ղավելաշվիլին։
Նախագահի խոսքով, վրացիները չպետք է հրաժարվեն իրենց յուրահատկությունից և չպետք է լինեն միայն եվրոպացիներ։
«Սա մեր հայրենիքի, մեր լեզվի և մեր քրիստոնեական հավատքի մասին է։ Վրացիները միմյանց է կապում գոյությունն ու հավատը: Վրաստանը չէր կարող գոյատևել առանց լեզվի և կրոնի: Մենք մեծ ազգ չենք, սակայն բազմազանությունը մեր հայտն է: Մենք չպետք է հրաժարվենք մեր յուրահատկությունից և չպետք է լինենք միայն եվրոպացիներ», – ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։