Միխայիլ Գալուզին. Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը և դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը վկայում են Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին
«Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնմամբ, դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը։
Գալուզինի խոսքով՝ Եվրամիության խնդիրն է՝ փորձել ոտք դնել Հարավային Կովկասում՝ ի վնաս տարածաշրջանի պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ավանդական գործընկերների և հարևանների շահերին։
«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արևմտյանները հետախուզություն են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարևան բոլոր պետությունների վերաբերյալ։ Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համապարփակ կատարման հիման վրա»,- ասել է Միխայիլ Գալուզինը։