«Formula 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին դուրս են գրել Ժորժ Պոմպիդուսի անվան հիվանդանոցից:
50-ամյա Շումախերն անհրաժեշտ պրոցեդուրաներ էր անցնում երեք օրվա ընթացքում: «Ֆեռարիի» լեգենդին Ֆրանսիայից տեղափոխել են սեպտեմբերի 12-ի գիշերը:
Միխայեի Շումախերը 2013 թվականից ի վեր անցնում է վերականգնողական կուրս: Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել դահուկներով սահելու ժամանակ: