Միխաելը ուժեղ է, նա չի հանձնվի. Շումախերի կինը
Ֆորմուլա 1-ի յոթ ճանապարհի չեմպիոն Միխաել Շումախերի կինը՝ Կորինան, կարծիք է հայտնել ամուսնու մասին, գերմանացի երաժիշտ Սաշա Հերշենբախին ուղարկված նամակի միջոցով: Նշենք, որ երգիչը Շումախերին նվիրել է երգ ՝«ծնված պայքարի համար» վեռնագրով: Կորինան այդ երգի համար շնորհակալական նամակ է ուղարկել երգչին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր նվերի համար, որը մեզ օգնելու է այս ծանր ժամանակների հաղթահարման մեջ»,-այս խոսքերը մեջբերել է Stuff-ը: Իր հերթին երգիչը հայտարարել է, որ շատ ուրախ է նման ջերմ խոսքերի համար և համոզված է, որ Միխաելը ուժեղ է և նա չի հանձնվի:
Միխաել Շումախերը վերականգնողական կուրս է անցնում 2013 թվականի դեկտեմբերին ստացած վնասվածքից հետո: Լեգենդար արշավորդի առողջության մասին լրատվություն համարյա թե չի տարածվում:
Հեղինակ -
Edgar Barsegyan