Միխաել Շումախերի որդու մոտ առաջացել է «Ֆորմուլա 1»-ի 2020 թվականի սեզոնում հայտնվելու հնարավորություն
«Ֆերարիի» երիտասարդական ծրագրի արշավորդ, Միկ Շումախերը հնարավոր է այս սեզոնում իր նորամուտը նշի «Ալֆա Ռոմեո» թիմի կազմում: Այս մասին հայտարարել է թիմի ղեկավար՝ Ֆեդերիկ Վասերը:
Ըստ նրա, լեգենդար Միխաել Շումախերի որդին «Ալֆա Ռոմեոյի» բոլիդի վրա կնստի ընտրական առաջիկա փուլերի ժամանակ:
Այս մրցաշրջանում Միկ Շումախերը պաշտպանում է ֆորմուլա 2-ում «Պրեմա» թիմի արժանապատվությունը: կրտսեր Շումախերը վեց տուրից հետո զբաղեցնում է հինգերրորդ տեղը: