Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն, գերմանիացի Միխաել Շումախերը գաղտնի տեղափոխվել է Փարիզի կլինիկա, այս մասին գրում է Le Parisien-ը:
Լեգենդար արշավորդին Շվեյցարիայի իր առանձնատանից տեղափոխել է Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց:
Տեղափոխելիս Շումախերին թաքցնում էին անծանոթ մարդկանցից: Գերմանացուն ուղեկցում էր 10 բժիշկ: Ենթադրվում է, որ նրան պետք է վիրահատեն:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը լուրջ վնասվել է և 5 ամիս անց է կացրել կոմայի մեջ: Նա դեռ անցնում է վերականգնողական կուրս: