Միխաել Ռոթ – Սա քաղաքացիական հասարակություն է, հիմարներ
Միխաել Ռոթ – Սա քաղաքացիական հասարակություն է, հիմարներ

Քննադատ, խիզախ հասարակական կազմակերպությունները ուժեղ, ուժեղ ժողովրդավարության ողնաշարն են,- սոցցանցում գրում է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Ռոթը վրացական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման լուսանկար է հրապարակում։

«Սա քաղաքացիական հասարակություն է, հիմարներ»։ Քննադատ, խիզախ ՀԿ-ները հզոր, ամուր ժողովրդավարության ողնաշարն են: Շնորհակալություն ձեր եվրոպամետ ձգտումների և ոգեշնչող աշխատանքի համար։ Օտարերկրյա գործակալների օրենքը թույն է Վրաստանի ժողովրդավարական մշակույթի համար, ուստի այն պետք է վերացվի»,- գրում է Վրաստանում այցով գտնվող Ռոթը։