Միտրոպոլիտ Դանիել. Աստվածամոր Բախտաբաժնի տոնի սահմանումը ծառայում է նրան, որ վրաց ժողովուրդը գիտակցի, ինչ է նշանակում Աստվածամոր Բախտաբաժինը
Միտրոպոլիտ Դանիել. Աստվածամոր Բախտաբաժնի տոնի սահմանումը ծառայում է նրան, որ վրաց ժողովուրդը գիտակցի, ինչ է նշանակում Աստվածամոր Բախտաբաժինը

Վրաստանի պատրիարքարանը հույս է հայտնում, որ Աստվածամոր բախտաբաժնի տոնը կատարի մեծ առաքելություն վրաց ազգի հոգևոր առողջացման, քաղաքացիական խաղաղության և համախմբման, նրա հետագա վերածննդի և պետական զարգացման գործում։

Նշվածի առնչությամբ այսօր հայտարարություն է արել Ճիաթուրայի և Սաչխերեի միտրոպոլիտ Դանիելը։
Ինչպես մեկնաբանում է միտրոպոլիտը, 2018 թվականի դեկտեմբերի 27-ին, Սուրբ Սինոդի որոշմամբ մայիսի 12-ը հռչակվել է Աստվածամոր նկատմամբ Վրաստանի բախտաբաժնի օր։

Նրա խոսքով, Աստվածամորը բաժին է ընկել գալ Քարթլի, քրիստոնեություն քարոզել Վրաստանում և պահապան լինել Վրաստանին, նրա ողջ պատմության ընթացքում։
Միտրոպոլիտը ասում է, որ բախտաբաժնի տոնը չի տալիս փրկվելու երաշխիք, այլ հնարավորություն է ազգը պահպանի իր անկախությունը, ազգային ինքնությունը և զարգանա։

<<Միայն այն ժամանակ, երբ ազգը պահպանում է իր արժեքները, քրիստոնեությունը և ազգային արժեքները, պաշտպանում էր իր անկախությունը, մշակույթը, սրբությունները, հասնում էր բարձունքների, սակայն երբ հեռանում էր այդ արժեքներից, երկրում տեղի էին ունենում մեծ ողբերգություններ>>,- հայտարարում է միտրոպոլիտը։

Նրա խոսքով, այսօր մեր ազգին անհրաժեշտ է գիտակցել իր հոգևոր և ազգային արժեքները։
<<Հույս ենք հայտնում, որ Աստվածամոր բախտաբաժնի տոնը կատարի մեծ առաքելություն վրաց ազգի հոգևոր առողջացման, քաղաքացիական խաղաղության և համախմբման, նրա հետագա վերածննդի և պետական զարգացման գործում>>,- հայտարարել է միտրոպոլիտ Դանիելը: