Միրիան Քաթամաձե. Քոբուլեթիում հայտնաբերված վարակի մեկ նոր դեպք, հիվանդը ինքնամեկուսացման մեջ էր և նրա շփումները հայտնի են
Քոբուլեթիի քաղաքապետ Միրիան Քաթամաձեի խոսքով՝ Քոբուլեթիում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկ նոր դեպք: Ըստ Միրիան Քաթամաձեի, հայտնի են նոր վարակակիր մարդու շփումները:
«Այսպես կոչված Քոբուլեթիի կլաստերին ավելացավ մեկ դեպք, սա 60 տարեկան հասակից ցածր մարդ է, որը ինքնամեկուսացման մեջ էր: Մենք փակված գոտիներում չունենք նոր վարակի դեպքեր: Այս հայտնաբերված դեպքը խիստ հսկողության տակ էր: Բոլոր կապերը, որոնք ժամանակին հաջողությամբ ուսումնասիրվել են համաճարակաբանների կողմից, ստուգվել և հաստատվել են համաճարակաբանական քարտեզի համաձայն», – ասաց Միրիան Քաթամաձեն:
Ըստ Միրիան Քաթամաձեի, այս փուլում Քոբուլեթիի չորս մունիցիպալիտետներում կարանտինային ռեժիմը մեղմացնելու մասին խոսք չկա:
«Այսօր ինքնամեկուսացման ժամանակահատվածն ավարտվում է Լեղվայի և Մուխաեստատեի աայսպես կոչված, կլաստերի դեպքերը: Նոր դեպքերի բացակայությունը չի նշանակում, որ արգելափակված գոտիներին ուշադրություն չի դարձվի: Ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տալիս խոսել կարանտինային ռեժիմի միջոցառումների մեղմացման մասին: Այս ռեժիմն իր սահմանափակումներով շարունակում է մնալ ուժի մեջ, և ես կոչ եմ անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ապրում են այս գյուղերում, ներառյալ Քոբուլեթիի քաղաքի, խստորեն հետևել կանոնակարգերին», – ասաց Միրիան Քաթամաձեն: