Մինսկում, Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների տաճարում առաջին անգամ պատարագը մատուցվել է վրացերեն լեզվով
Մինսկում, Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների տաճարում առաջին անգամ պատարագը մատուցվել է վրացերեն լեզվով

Վրացական համայնքի և Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ, Բելառուսի ուղղափառ եկեղեցու աջակցությամբ, առաջին անգամ Մինսկում, Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների տաճարում  պատարագը մատուցվել է վրացերեն լեզվով: Պատարագը մատուցել է հայր Մաքսիմեն, ով վրաց ժողովրդին աջակցություն է հայտնել, տաճարում ապագայում վրացերենով պատարագներ անցկացնելու առնչությամբ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Մինսկում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վալերի Կվարացխելիան և համայնքի ներկայացուցիչները խոսքով դիմեցին ներկա հանրությանը և ընդգծեցին միջոցառման նշանակությունը Բելառուսում բնակվող վրացիների առավել միավորման տեսանկյունից:

Պատարագին ներկա էին նաև վրացական համայնքի ներկայացուցիչներ: