Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը

Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: Ինչպես ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտում են բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը և նշում, որ քաղաքացիական շենքերի և բնակավայրերի վրա հարձակումներն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:

Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ ու անվերապահ հրադադարի որոշում կայացնել: