Մինսկի և Ժնևի ձևաչափերը չեն հանդիսանում այն քաղաքական մակարդակի որոշումներ ընդունողներ, որոնք այսօր հնարավոր է փոփոխություններ մտցնեն իրավիճակում. Սալոմե Զուրաբիշվիլի
Մինսկի և Ժնևի ձևաչափերը փաստորեն անցել են տեխնիկական հարցերի վրա և չեն հանդիսանում այն քաղաքական մակարդակի որոշումներ ընդունողներ, որոնք այսօր հնարավոր է փոփոխություններ մտցնեն իրավիճակում,-այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Երևանում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանի նախագահը զրուցել է նաև Աբխազիայում հայկական եկեղեցիների մասին, որոնք անցել են Ռուսաստանի միտրոպոլիտի ենթակայության տակ, որը օրենքի համապատասխան մեր տարածքների ինքնիշխանության խախտում է:
«Մենք, ինչպես և դուք գտնում ենք, որ սա մեր անխափան դիրքորոշումն է, որ այս հակամարտությունների կարգավորումը պետք է տեղի ունենա միայն խաղաղ ճանապարհով:
Մենք այդ քաղաքականության հետևորդներն ենք, չենք փոխում այն և չենք գտնում, որ գոյություն ունեն այլընտրանքներ տարածաշրջանում:
Ամեն բան, ինչը սրում է հակամարտությունը և բարդացնում է նրա լուծումը, դեմ է գալիս մեր տարածաշրջանի հետաքրքրություններին:
Այս հակամարտությունների կարգավորման միակ ճանապարհը մեր գործընկերների ավելի բարձր մակարդակով ներգրավվածությունն է:
Դուք հիշատակեցիք Մինսկի խումբը, և ինչպես նաև մեր դեպքում գործում է Ժնևյան ձևաչափը, որոնք ցավոք անցել են տեխնիկական հարցերի վրա և չեն հանդիսանում այն քաղաքական մակարդակի որոշումներ ընդունողներ, որոնք այսօր հնարավոր է փոփոխություններ մտցնեն իրավիճակում»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքերով Վրաստանը և Հայաստանը պետք է աշխատեն համատեղ, որպեսզի միջազգային նորմերին հենվելով, հասնեն հակամարտությունների կարգավորման նոր փուլին:
«Վրաստանի տարածքում ապրում են ազգությամբ հայեր և ադրբեջանցիներ: Մեզ համար նույնպես ցավալի է այդ հակամարտությունը, քանզի եթե այն հասնի մեր տարածք, ապա Վրաստանի համար կլինի կործանիչ»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: