Մինեսոտայի հյուրանոցներից մեկում հրաձգության հետևանքով մի քանի մարդ է զոհվել
Առնվազն երեք մարդ է զոհվել Մինեսոտայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Տեղեկությունը տարածում է «Սի Բի Էս»-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ հարձակվողը զոհվածների թվում է։
Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում այլեւս վտանգ չկա։
Միջադեպը հետաքննվում է։ Այս պահին հայտնի չէ, թե ինչն է հարձակման պատճառը։