Մինդելիի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ ՀՀ նախագահը ցավակցել է Գիորգի Մարգվելաշվիլուն

11:34, 07.04.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին` Տղիբուլի քաղաքում Մինդելի ածխահանքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլիին և Վրաստանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Ցավակցական հեռագիրը հրապարակվել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհվել է վեց մարդ, տուժել՝ երեքը:

Նմանատիպ