Մինչև տարեվերջ կնքված պայմանագրերի համար, հինգ տարվա ընթացքում կառավարությունը կսուբսիդավորի հիպոթեքային վարկի չորս տոկոսը
Վրաստանի կառավարությունը սուբսիդավորելու է հիպոթեկային վարկի չորս տոկոսը բոլոր այն հիպոթեքային վարկերի պայմանագրերի համար, որոնք կկնքվեն մինչև տարեվերջ, հինգ տարով,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է դեվելոպերական հատվածի աջակցության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
Նրա խոսքով, չորրորդ հակաճգնաժամային ծրագիրը պատկանում է դեվելոպերական և շինարարական ընկերություններին:
«Մենք այս քայլով օգնելու ենք այն քաղաքացիներին, ովքեր ծրագրել են կամ արդեն մտել են իրենց կենսապայմանների բարելավման գործընթացում, կամ ովքեր արդեն ունեն պայմանագրային պարտավորություններ, կամ ունեն որոշակի խնայողություն, որով նախատեսել են բարելավել իրենց կենսապայմանները: Դրա համար, իհարկե, մենք ջանքեր ենք գործադրել շինարարության ոլորտի ուղղությամբ, և այս ծրագիրը, որը ներկայացնում ենք այսօր, իրատեսական և կոնկրետ է», – ասել է վարչապետը:
Նրա խոսքով, կառավարությունը 5 տարվա ընթացքում կանգնելու է յուրաքանչյուր քաղաքացու կողքին, ով որոշել է բարելավել իր կենսապայմանները:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, 2019-2020 թվականներին Վրաստանի 25 000 քաղաքացի ձևակերպել է հիպոթեքային պայմանագիր: