Մինչև օրվա վերջ հնարավոր է, բացվի Լենտեխիի երկու գյուղերի հետ կապող ճանապարհը
Մինչև օրվա վերջ հնարավոր է, բացվի Լենտեխիի երկու գյուղերի հետ կապող ճանապարհը

Գետերում նվազել է ջրի մակարդակը, համապատասխանաբար, եթե եղանակը չվատանա, մինչև օրվա վերջ կկարողանան բացել երկու գյուղերի հետ կապող ճանապարհը,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում պետական լիազորի պաշտոնակատար Գիորգի Մաքարաշվիլին:

Մաքարաշվիլին այս րոպեներին գտնվում է Տվիբի գյուղի հետ կապող կոտրված կամրջի մոտ:

Մաքարաշվիլու խոսքով, մինչև օրվա վերջ փակված գյուղերում բնակվող բոլոր ընտանիքներին փրկարարական ծառայության օգնությամբ կփոխանցեն մեկական պարկ ալյուր:

Հիշեցնենք, որ աղետի հետևանքով վարարած գետերը վնասել են կամուրջները և ճանապարհները, արդյունքում, 5 գյուղի կապը կտրվել է արտաքին աշխարհից: