Մինչև հունիսի 1-ը արգելվել է Թուրքիայից Վրաստան կարտոֆիլի ներմուծումը
Վրաստանի կառավարության որոշմամբ, մինչև հունիսի 1-ը արգելվել է Թուրքիայից Վրաստան կարտոֆիլի ներմուծումը: Արձանագրությունը ստորագրել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Փաստաթղթի համաձայն, ներմուծման արգելքի նպատակն է կարտոֆիլի քաղցկեղի ազատ տարածքներում տարածումից խուսափելը: Նման ժամանակավոր միջոցառման իրականացումը նախատեսում է, ֆիտոսանիտարական սահմանային-կարանտինի վերահսկման իրականացման 17-րդ հոդվածը:
Այս հարցով առաջին ալիքի հետ զրույցում մեկնաբանություն է արել մթերքի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Զուրաբ Լիպարտիան:
Նրա խոսքերով, ժամանակավոր սահմանափակումը իրականացվելու էմինչև կարտոֆիլի ցանքի սեզոնի ավարտը:
Հեղինակ -
Edgar Barsegyan