Մինչև այժմ չի հաջողվում տեղայնացնել Իդլիանի գյուղի մոտ բռնկված հրդեհը
Մեստիայի մունիցիպալիտետի Իդլիանի գյուղի բնակիչները պահանջում են, որ հրդեհի տեղայնացման գործողությանը ներգրավվի ուղղաթիռ: Տեղացիների խոսքով, հրդեհի հավանական պատճառը ամպրոպն էր:
Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, այս պահին տեղում գտնվում է 20 հրշեջ, սակայն հրդեհը դեռևս չի հաջողվում մարել: Նրանց խոսքով, հրդեհը տարածվել է մոտ 2000 քմ-ի վրա: