Մինչև ապրիլի 1-ը մասամբ սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը Մինդելի կամրջից մինչև Բալանչինի և Բելիաշվիլի փողոցների խաչմերուկ
Բելիաշվիլի փողոցում պլանային վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօրվանից մինչև ապրիլի 1-ը մասամբ կսահմանափակվի մեքենաների տեղաշարժը Մինդելի կամրջից մինչև Բալանչինի և Բելիաշվիլի փողոցների խաչմերուկ, հայտնում են քաղաքապետարանից։
«Փողոցի հիմնանորոգման աշխատանքները հիմնականում իրականացվում են գիշերը՝ ժամը 23:00-ից 07:00-ն, իսկ ցերեկը՝ տրանսպորտային միջոցների ինտենսիվ տեղաշարժի ժամանակ, նշված սահմանափակումը կվերացվի և հնարավոր կլինի ազատ տեղաշարժվել։ Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել առանց փոփոխության՝ գործող սխեմայի համաձայն»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։