2019 թվականի մարտի մեկից Վրաստանում մինչև 2014 թվականի մարտի մեկը տրված C, CE, D, DE, C1, C1E, D1 և D1E կատեգորիաների և ենթակատեգորիաների վարորդական վկայականները կորցնում են իրենց իրավական ուժը,- այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը:
Փոփոխությունները մտցվում են «Ճանապարհային երթևեկության մասին» օրենք: Դրա հեղինակները և նախաձեռնողներն են խորհրդարանի անդամ Գոգա Գուլորդավան, Գիորգի Խատիձեն և Մերաբ Քվարաիան:
Այսօրվա իրադրությամբ, ընդհանուր տրված է այդ կատեգորիաների 481 000 վարորդական վկայական և դրանցից 263 700 վարորդական վկայական ուժի մեջ է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը: