Մինչև 2013 թվականի տրված շինարարության թույլտվության արտոնությունները հնարավոր է, տարածվեն ողջ երկրի մասշտաբով
Մինչև 2013 թվականին տրված շինարարության թույլտվության համար կոնկրետ արտոնությունները, որոնք այս պահի դրությամբ ներառում է Թբիլիսիի քաղաքապետարանի ծրագիրը, հնարավոր է, տարածվեն ողջ երկրի մասշտաբով:
Նշված նորության մասին այսօր հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ շինարարական սեկտորի աջակցության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին:
«Չեմ կարող չընդգծել, ինչի մասին խոսելու է Կախա Կալաձեն, քաղաքապետարանի ծրագիրը, որի մասին այժմ մտածում ենք, տարածել ամբողջ երկրով և մինչև 2013 թվականը տրված շինարարության թույլտվությունների համար անել կոնկրետ արտոնություններ: Արդեն քննարկվել է 9 նախագիծ և բավարվել և այն ներառում է մոտավորապես 3500 ընտանիք: Այժմ քննարկվում է 30 նախագիծ: Սա այն ժողովուրդն է, որը 10 տարվա ընթացքում արել է ծախսեր, սպասում էր բնակարանային պայմանների բարելավմանը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Առանձնապես, 2008 թվականից հետո ծանրացած վիճակից հետո»,- հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, գիտակցված քայլ է, որ հակաճգնաժամային 4-րդ ծրագիրը նվիրվում է շինարարական սեկտորին:
Վարչապետն ասում է, որ կառավարությունը մինչև տարեվերջ կհատկացնի 150 միլիոն լարի, որպեսզի լրացուցիչ 1800 ընտանիքի, մոտ 6 հազար մարդու երեք տարի շուտ փոխանցվեն բնակարաններ:
«Վերջին ամիսների ընթացքում, ճգնաժամային ժամանակաշրջանում մենք կոնկրետ քայլերով, օգնության շրջանակում ընդգրկել ենք սոցիալական բազմաթիվ խմբերի և հաճախ էր հնչում հարց, որ մեր փախստականները մատնվել են անուշադրության: Կառավարությունը կհատկացնի 150 մլն լարի, որպեսզի լրացուցիչ 1800 ընտանիքի, մոտ 6 հազար մարդու երեք տարի շուտ փոխանցվեն բնակարաններ»,- հայտարարել է վարչապետը: