Մինչև 2011 թվականը թողարկված լամինացված նույնականացման քարտերը անվճար կփոխարինվեն նոր էլեկտրոնային քարտերով
Վրաստանի խորհրդարանում կառավարության վստահության հարցի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի թեկնածու Ռատի Բրեգաձեն խոսել է նախարարության 2024 թվականի ծրագրերի մասին։
Ռատի Բրեգաձեն հայտարարել է լամինացված նույնականացման քարտերը թվային նույնականացման քարտերով անվճար փոխարինելու մասին։
«Մինչև 2011 թվականը թողարկված լամինացված նույնականացման քարտերը անվճար կփոխարինվեն նոր էլեկտրոնային քարտերով, ինչի արդյունքում քաղաքացիները կկարողանան արագ և առանց սահմանափակումների օգտվել պետական ծառայություններից», – ասել է Ռատի Բրեգաձեն։