Մինչև 18 տարեկան երեխաների համար միանվագ 200 լարի օգնություն ստանալու նպատակով ստեղծված կայքէջում գրանցված է 742 000 երեխա և 442 000 ծնող
Մինչև 18 տարեկան երեխաների համար միանվագ 200 լարի օգնություն ստանալու նպատակով ստեղծված կայքէջում գրանցված է 742 000 երեխա և 442 000 ծնող

Մինչև 18 տարեկան երեխաների համար միանվագ 200 լարի օգնություն ստանալու նպատակով ստեղծված «daxmareba.moh.gov.ge» կայքէջում այսօրվա դրությամբ գրանցված է 742 000 երեխա և 442 000 ծնող: Գրանցումը կշարունակվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի մեկը:

Մինչև 18 տարեկան երեխաների համար հատկացված 200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի մեկից:

Բացի այդ, բանկային պարտք ունեցող անձանցից նշված գումարը չի գանձվի,- համապատասխան համաձայնությունը կայացել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և կոմերցիոն բանկի ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է կառավարության վարչությունում: Ըստ համաձայնության, եթե բաժանորդը բանկի նկատմամբ ունի վարկային պարտականություն, այն վճարելու համար, բանկը կոնկրետ նշված սոցիալական օգնությանը չի դիմի: Այս հարցի վերաբերյալ բանկերն արդեն սկսել են աշխատել համապատասխան գործողությունների մակարդակով:

Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, տնտեսական հարցերով վարչապետի խորհրդական Բեքա Լիլուաշվիլին, «Լիբերթի բանկի» գլխավոր տնօրեն Վասիլ Խոդելին, «Սաքարթվելոս բանկի» գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն և «Թիբիսի բանկի» գլխավոր տնօրեն Վախտանգ Բուցխրիկիձեն: