Մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարիանոց սոցիալական օգնության համար մտել է 857 000 դիմում, դիմումների բավարարումը սկսում ենք այսօրվանից. Գիորգի Գախարիա
Ինչպես գիտեք, ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ, մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել մեր քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հատկապես երեխաներին: Այսօրվա դրությամբ, մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարիանոց սոցիալական օգնության համար մտել է 857 000 դիմում, դիմումների բավարարումը սկսում ենք այսօրվանից,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում:
Նրա խոսքով, Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության և ֆինանսների նախարարությունները պարտավոր են մեկ շաբաթվա ընթացքում ավարտել սոցիալական նպաստների փոխանցման գործընթացը:
Բացի այդ, կառավարության ղեկավարը նշել է, որ գրանցումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 1-ը, և նոր հայտերը աստիճանաբար կբավարարվեն մոտ ապագայում:
«Համապատասխան գերատեսչություններին, առողջապահության և ֆինանսների նախարարություններին պարտավորել ենք մեկ շաբաթվա ընթացքում ավարտել քաղաքացիների հաշիվներին սոցիալական հատուցման գործընթացը, քանզի կարևոր է, որ մեր քաղաքացիները այդ օգնությունը ստանան մինչև ուսումնական տարվա սկիզբը: Ինչպես գիտեք, գրանցումը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը, և նոր հայտերը կբավարարվեն փուլ առ փուլ, ինչը նշանակում է, որ այդ օգնությունը կստանան նաև մինչև դեկտեմբերի 1-ը ծնված նորածինները»,- ասել է Գիորգի Գախարիան: