Մինչեւ դեկտեմբերի 31-ը Տորոնտոյի միջազգային օդանավակայանում տեղադրվել են Վրաստանի անկյունները պատկերող լուսանկարներ
Մինչեւ դեկտեմբերի 31-ը Տորոնտոյի միջազգային օդանավակայանում տեղադրվել են Վրաստանի անկյունները պատկերող լուսանկարներ։
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության և Կանադայում Վրաստանի դեսպանատան համագործակցությամբ Տորոնտոյի միջազգային օդանավակայանում կներկայացվի Վրաստանի զբոսաշրջային ներուժը։
Նախագծի շրջանակներում Տորոնտոյի միջազգային օդանավակայանում ներկայացված են կանադացի լուսանկարիչներ Ռենդի և Սպենսեր Վանդերստարենների արված ֆոտոսլայդները։
Կանադացի լուսանկարիչներն անցյալ տարի Վրաստան էին մեկնել Զբոսաշրջության ազգային վարչության շրջագայության շրջանակներում և լուսանկարել տարբեր զբոսաշրջային վայրեր: Տորոնտոյի միջազգային օդանավակայանի ուղևորները երկու ամսվա ընթացքում կծանոթանան աչքի ընկնող ֆոտոաշխատանքներին, Ուշգուլիի, Գուդաուրիի, Թբիլիսիի և այլ զբոսաշրջային հետաքրքիր վայրերի լուսանկարներին։
Տորոնտոյի միջազգային օդանավակայանն աշխարհի ամենաբանուկներից մեկն է, 2022 թվականին սպասվում է 36 միլիոն ուղևոր:
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչության մամուլի քարտուղարությունը։