Մինչդեռ Գիորգի Ռուռուան չի ազատվի, համաձայնությունը չի համարվի կատարված. Գիգի ՈՒգուլավա

12:41, 18.05.2020

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ, գոյություն չունի կիսատ կատարված համաձայնություն և Գիորգի Ռուռուան պետք է ազատ արձակվի բանտից:

Նրա խոսքով, մինչ այդ, քաղաքական կուսակցությունների միջև մարտի 8-ի համաձայնագիրը չի համարվի կատարված:

Բացի այդ, ՈՒգուլավայի հայտարարությամբ, այն ժամանակ երբ երկիրը կանգնած է տնտեսական համավարակի առջև, միջազգային հանրության հետ համագործակցությունը անչափ կարևոր է, որպեսզի մարդիկ չհայտնվեն սովի եզրին:

«Կարծում եմ, որ ինչպես իրավական, այնպես էլ առողջ մտածելակերպի շրջանակներում, դատախազությունը, Իվանիշվիլիի իշխանությունները պետք է հասկանան, որ այս խայտառակ բիծը, որը նա թողել է երկրին քաղբանտարկյալների միջազգային պատությամբ, պետք է արագ ավարտվի, քանի որ դա վնասակար է մեր երկրի համար:

Այն ժամանակ, երբ մենք գործնականում կանգնած ենք տնտեսական համավարակի առջև, միջազգային հանրության հետ համագործակցությունը շատ կարևոր է, այն բանի համար, որ  տնտեսությունը ձեռքներիցս բաց չթողնենք և կարողանանք այն բարձրացնել, որպեսզի մարդիկ չհայտնվեն սովիեզրին:

Մինչդեռ Գիորգի Ռուռուան չի ազատվի, համաձայնությունը չի համարվի կատարված, գոյություն չունի կիսատ կատարված համաձայնություն և Գիորգի Ռուռուան պետք է ազատ արձակվի բանտից»,- ասել է Գիգի Ուգուլավան:

Բացի այդ, Ուգուլավան ասել է, որ այսօր ընդդիմադիր կուսակցությունները կրկին հավաքվելու են «լեյբորիստական» կուսակցության գրասենյակում:

«Այսօր մենք հավաքվելու ենք լեյբորիստական կուսակցության գրասենյակում: Ես կրկնում եմ հրապարակայնորեն, այս միասնությունը հնարավորություն տվեց մեզ մաքրել Իվանիշվիլիի կառավարության կողմից ձևավորված բիծը, որը ունի մեր երկիրը»,- նշել է Գիգի Ուգուլավան:

Նմանատիպ