Մինչ Թբիլիսի այցը եվրոպացի դիվանագետները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին
Մինչ Թբիլիսի այցը եվրոպացի դիվանագետները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին

Այսօր, հունիսի 25-ին, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպայի և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը, «Արևելյան գործընկերության» հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Տոյվո Կլաարը այց են կատարել՝ Հայաստանի և Ադրբեջան:

Եվրոպական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում քաղաքական ճգնաժամն ավարտված է, և տեղական կառավարությունը կարող է լիովին վերադառնալ օրակարգի կարևորագույն հարցերին, ներառյալ Եվրամիության հետ համապարփակ և խորը  գործընկերության մասին համաձայնագրի կետերի արդյունավետ կատարմանը:

Ի պատասխան, Ռումինիայի արտաքին գործերի նախարարը Փաշինյանին ասել է, որ այս տեսակի պատվիրակության այցը պատմության մեջ առաջինն է, և դրա նպատակն է խթանել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները:

Հանդիպմանը Լիտվայի արտաքին գործերի նախարար, Գաբրիելիուս Լանդսբերգիսը ընդգծեց Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման կարևորությունը, հավելելով, որ իրենց համար դա շատ կարևոր է` իրենց իսկ անվտանգության ապահովման համատեքստում:

Ըստ Լանդսբերգիսի, անհրաժեշտություն կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծել `ավելացնելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ հարցում: Նույն համատեքստում Լիտվայի արտգործնախարարը կարևորել է մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում `հայ գերիների վերադարձը Ադրբեջանից: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ադրբեջանից Եվրամիության ներգրավվածությամբ 15 կալանավորվածների վերադարձը, նշելով, որ պաշտոնական Երևանը պատրաստ է նման քայլերի դիմել ՝ պատասխանելով այս տեսակի մարդասիրական գործողությանը:

Եվրոպական պատվիրակության անդամների և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի միջև կայացած հանդիպման ժամանակ դիվանագետները նշել են, որ իրենց տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Հարավային Կովկասի և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ Եվրամիության հարաբերությունների կարևորությունը:

Մինչ Հայաստան այցը, Եվրոպական պատվիրակության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ իրենք ցանկանում են Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային իրավիճակից տեղափոխվել խաղաղության զարգացման փուլ: Այստեղ նա հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացից հետո պաշտոնական Երևանը պատշաճ կերպով կարձագանքի իրենց դիրքորոշմանը:

Ըստ Ալիևի, նրանց անհրաժեշտ է խաղաղություն, կայուն զարգացում և կանխատեսելի միջավայր, պատերազմի զրոյական վտանգով: Ի պատասխան Ռումինիայի արտգործնախարարը ասել է, որ այս տարվա մայիսին Հարավային Կովկաս եվրոպական պատվիրակության ժամանումը, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական քննարկումների արդյունք է: Նա ասաց, որ այս քննարկումների ընթացքում որոշվել է, որ Եվրամիությունը կուժեղացնի իր ջանքերը տարածաշրջանում առկա հակամարտությունները լիարժեք լուծելու ուղղությամբ:

Ռումինացի դիվանագետի խոսքով, Ադրբեջանը մեծ նշանակություն ունի Եվրամիության համար և ռազմավարական գործընկեր է էներգետիկայի ոլորտում: Հետևաբար, պաշտոնական Բաքուն նրանց համար կարևոր դեր է խաղում ինչպես Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման, այնպես էլ տարածաշրջանային կապերի տեսանկյունից: Բացի այդ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է, որ Եվրամիությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ, այդ թվում իր տնտեսական հատվածի առումով:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և Եվրամիության հետ հետագա կապերը:

Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետություններ այցերից հետո, վաղը, հունիսի 26-ին, եվրոպական պատվիրակությունը կժամանի Վրաստան և հանդիպումներ կանցկացնի Թբիլիսիում: