Մինչ ճանապարհի մաքրումը, Ռիկոթի լեռնանցքում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 147-րդ կմ-ում քարաթափման պատճառով առաջացել է ճանապարհի մաքրման անհրաժեշտություն, ինչի պատճառով նշված ճանապարհի 114-կմ 194 կմ (Ախալսոփելի երթևեկի հանգույց-Զեստափոնի) հատվածով ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը: Այս մասին տեղեկացնում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ մինչև ավտոճանապարհի մաքրումը կիրականացվի թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը կենցաղային նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհով, իսկ կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը արգելվում է։
«Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 147-րդ կմ-ում մաքրման աշխատանքներն ավարտվելուն պես երթևեկությունը կվերականգնվի Ռիկոթիի ուղղությամբ»,- հայտնել են ավտոճանապարհների վարչությունից։