«Միլթոն» փոթորիկի մոտենալուն պես Ջո Բայդենը հաստատել է արտակարգ դրություն Ֆլորիդայում և կոչ է արել բնակիչներին ենթարկվել անհապաղ տարհանման հրամաններին
«Միլթոն» փոթորիկի մոտենալուն պես Ջո Բայդենը հաստատել է արտակարգ դրություն Ֆլորիդայում և կոչ է արել բնակիչներին ենթարկվել անհապաղ տարհանման հրամաններին

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ֆլորիդայի բնակիչներին կոչ է արել անհապաղ կատարել տարհանման հրամանը՝ «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով։

Ըստ Բայդենի՝ սա կյանքի ու մահվան հարց է։

«Սա կարող է լինել ամենավտանգավոր փոթորիկը, որը հարվածել է Ֆլորիդային վերջին մեկ դարում: Աստված մի արասցե, որ այդպես չլինի, բայց այս պահին այդպես է թվում»,- ասել է Բայդենը։

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, նա հաստատել է Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու հրամանը և հորդորել ավիաընկերություններին արհեստականորեն չբարձրացնել գները։

Տեղեկության համար՝ փոթորկի սպասվող մոտեցման պատճառով Ֆլորիդայում ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման հրահանգ է տրվել։ Հավանական է, որ փոթորիկը կհարվածի Ֆլորիդայի խիտ բնակեցված Թամպա քաղաքին։

ԱՄՆ-ում սպառնալիքի պատճառով արդեն չեղարկվել է ավելի քան 1500 չվերթ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում դեռ պայքարում են «Հելեն» փոթորկի հետևանքների դեմ։ Աղետի հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ։