«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա՝ ավերելով ավելի քան 100 տուն, անջատելով էլեկտրաէներգիան և վնասներ պատճառելով Սենտ Լյուսիում
«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա։ Ավելի քան երկու միլիոն շենք մնում է առանց էլեկտրականության։ Աղետի զոհեր են եղել նաև Սենթ Լյուսիում, թեև զոհվածների թիվը հայտնի չէ։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի խոսքով՝ ավերվել է մոտ 125 տուն։
«Միլթոն» փոթորիկը իջեցվել է մինչև 1-ին կատեգորիա, սակայն դեռևս համարվում է ավերիչ փոթորիկ:
Ինչպես հայտնի է, կանխատեսողները «Միլթոնին» հատկացրել են առավելագույն՝ հինգերորդ կատեգորիա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ դիմել էր Ֆլորիդայի բնակիչներին՝ ասելով, որ մարդիկ չպետք է հանգստանան։