Միլանի Մալպենսա օդանավակայանում հորդառատ անձրևի պատճառով մի քանի թռիչքներ հետաձգվել կամ վերահսցեաորվել են

10:55, 27.08.2024

Միլանի Մալպենսա օդանավակայանում հորդառատ անձրևի պատճառով մի քանի թռիչքներ հետաձգվել կամ վերահսցեաորվել են։ Այս մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Հորդառատ անձրևի պատճառով օդանավակայանը չի կարողացել ընդունել 27 չվերթ, դրանք վերահսցեաորվել են մոտակա քաղաքների, այդ թվում՝ Բերգամոյի, Թուրինի, Բոլոնիայի և Վենետիկի օդանավակայաններ։

Մալպենսայի օդանավակայանի վարչակազմի տվյալներով՝ այն մաքրվել է և օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

Նմանատիպ