«Միլանի» հարձակվող, Ռաֆայել Լեաոն Սերիա Ա-ի պատմության մեջ խփել է ամենաարագ գոլը
«Միլանի» պորտուգալացի հարձակվողը Իտալիայի A-ում սահմանել է ռեկորդ և խփել առաջնության պատմության մեջ ամենաարագ գոլը:
21-ամյա խաղացողին «Սասուոլոյի» դեմ արտագնա խաղում գոլի համար պահանջվել է ընդամենը 6,4 վայրկյան:
Մինչ այժմ ամենաարագ գոլի հեղինակը Պաոլո Պոջին էր, ով «Պիաչենցայի» կազմում «Ֆիորենտինային» գոլ էր խփել 9 վայրկյանում:
«Միլանը» Իտալիայի առաջնության առաջատարն է, թիմը 12 տուրից հետո ունի 28 միավոր և մեկ միավորով առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Ինտերից»: «Սասուոլոյի» նկատմամբ հաղթանակի դեպքում, Ստեֆանո Պոլիի թիմը հնարավորություն ունի այս տարբերությունն էլ ավելի մեծացնելու: