Միկրոֆինանսական կազմակերպության վրա հարձակման մեջ մեղադրվողին դատարանը սահմանել է կալանք
Թբիլիսիի քաղաքային դատարանը պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Լևան Զուրաբաշվիլիին որպես խափանման միջոց սահմանել է կալանք: Դատավորը բավարարել է դատախազության միջնորդությունը:
Փաստաբանները նրա համար պահանջում էին 1000 լարի գրավ:
Հիշեցնենք, ըստ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 20-ին, Թբիլիսիում, Ծերեթելիի պողոտայի թիվ 12-ում գտնվող «Միկրո բիզնես կապիտալի» շենք է ներխուժել մեկ անձ, որը զենքի և նռնակի նման իրերի կիրառմամբ, սպառնալիքի, այլ պահանջներ կատարելու նպատակով պատանդել էր շենքում գտնվող 19 մարդու:
Լևան Զուրաբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու փաստով: Բացի այդ, գործով նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն:
Հետաքննությունը շարունակվում է քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետով: