Միկրո և փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի 46 տնտեսվարող սուբյեկտ
Միկրո և փոքր բիզնեսի աջակցության նախագծի շրջանակներում ֆինանսավորում կստանան 46 բիզնես սուբյեկտներ, որոնք հաղթող են ճանաչվել համապատասխան հանձնաժողովի կողմից։
Ինչպես այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, քաղաքապետարանը վերոնշյալ բիզնես սուբյեկտներին ֆինանսավորելու համար հատկացրել է կես միլիոն լարիից ավելի։
«Մենք հայտարարել էինք միկրո և փոքր բիզնեսի աջակցության նախագծի հայտերի ընդունման մասին։ Համապատասխան հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը և հաղթող է ճանաչել 46 բիզնես սուբյեկտի։ Սկզբում հատկացվել էր 300,000 լարի, սակայն մենք ավելացրել ենք բյուջեն, և վերջում վերոնշյալ բիզնես սուբյեկտներին կբաշխվի 523 հազար լարի։ Տեղական արտադրության ամրապնդումը մեր հիմնական առաջնահերթություններից մեկն է և կայուն տնտեսական զարգացման անբաժանելի մասը։ Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում հաջողություններ։ Մենք ապագայում ակտիվորեն կշարունակենք ֆինանսավորել նմանատիպ նախագծեր՝ ավելի մեծ բյուջեով և ավելի շատ հնարավորություններով», – ասաց Կախա Կալաձեն։