Միկո Սավոլա. Մի օր, երբ Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Վրաստանը նույնպես անդամակցի
Միկո Սավոլա. Մի օր, երբ Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Վրաստանը նույնպես անդամակցի

Վրաստանի և Ֆինլանդիայի միջև գոյություն ունի ոչ միայն գործընկերություն, այլև բարեկամություն,- Մադրիդում Վրաստանի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումից հետո ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Միկո Սավոլան։

Նրա խոսքով, մի օր, երբ Ֆինլանդիան դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Վրաստանն անդամակցի։

«Վրաստանի և Ֆինլանդիայի միջև կա ոչ միայն գործընկերություն, այլ նաև բարեկամություն։ Այս փուլում մենք ակնկալում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Վավերացման գործընթացը շարունակվում է, 28 երկիր արդեն որոշել է Ֆինլանդիայի անդամակցության հարցը, և այժմ սպասում ենք միայն երկուսի հաստատմանը։ Մի օր, երբ Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, մենք ամեն ինչ կանենք Վրաստանի անդամակցության համար»,- ասել է Միկո Սավոլան։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Մադրիդում։