Միքայել Ավագյան. Օմբուդսմենի ապարատին կից գործող ազգային և կրոնական խորհուրդները միաձայն էին Իզաբելա Օսիպովայի թեկնածության հարցում
Միքայել Ավագյան. Օմբուդսմենի ապարատին կից գործող ազգային և կրոնական խորհուրդները միաձայն էին Իզաբելա Օսիպովայի թեկնածության հարցում

Ժողովրդական պաշտպանի համար ողջունելի էր այն փաստը, որ Բելա Օսիպովայի թեկնածությունը կլիներ իրենց ինստիտուտից,- այս մասին հայտարարել է հայկական համայնքի ներկայացուցիչ, «Շեն» հասարակական կազմակերպության ղեկավար Միքայել Ավագյանը՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս:

«Անկեղծ ասած, չգիտեմ, թե օմբուդսմենն ինչու չներկայացրեց տիկին Բելային»,- հայտարարել է Ավագյանը:

Նրա խոսքով, օմբուդսմենի ապարատին կից գործող ազգային և կրոնական խորհուրդները միաձայն էին Իզաբելա Օսիպովայի թեկնածության նկատմամբ:

«Բազում տարիներ է տեղյակ ենք տիկին Իզաբելայի որակավորման, պրոֆեսիոնալիզմի, գործունեության և ներգրավվածության մասին: Նա փորձ ուներ ոչ միայն ազգային խնդիրների, այլև շրջանների, կանանց խնդիրների և այլ հարցերի շուրջ: Հետաքրքիր էր նաև այն, որ նախքան օմբուդսմենի ապարատում աշխատելը, նա լրագրող էր»,- հայտարարել է Միքայել Ավագյանը: