Միկելա Շիփրինի մոտ հայտնաբերվել են Նորովարակի նշաններ
Միկելա Շիփրինի մոտ հայտնաբերվել են Նորովարակի նշաններ

Ամերիկացի լեռնադահուկորդ Միկելա Շիփրինի մոտ, ով անսպասելիորեն պարտվել է Սլալոմ անվանակարգում, հայտնաբերվել են Նորովարակի նշաններ:

Նշենք, որ երկու օր առաջ Շիփրինը ոսկե մեդալ է նվաճել մեծ սլալոմում:

«Ես ինձ վատ էի զգում, նույնիսկ սիրտխառնոց ունեի: Չեմ ցանկանում ասել, որ վարակվել եմ, քանզի դա կլիներ իմ պարտության արդարացումը»,-France Press-ի հետ զրույցում ասել է մարզիկը:

Այս հայտարարությունից առաջ, Շիփրինը հրաժարվել է մասնակցել մասնակցել սուպերգիգանտ անվանակարգին, որը կայանալու է վաղ առավոտյան 06:00-ին: