Միջնաժամկետ ժամանակաշրջանում դոլլար-լարիի փոխարժեքը կմոտենա 2.5 ցուցանիշին
Միջնաժամկետ ժամանակաշրջանում դոլլար-լարիի փոխարժեքը կմոտենա 2.5 ցուցանիշին,- հայտարարում են Galt & Taggart ներդրումային ընկերությունում:
Դրա հետ մեկտեղ, ընկերության վերլուծաբանների վարկածով, լարիի սեզոնիայի արժեզրկումը կշարունակվի մինչև 2018 թվականի ավարտը և փոխարժեքը կլինի 2.7-2.75-ի սահմաններում:
Galt & Taggart-ի տեղեկությամբ, վերջին ժամանակաշրջանում լարիի արժեզրկումը հիմնականում կապված թուրքական լիրայի անկման հետ:
Դրա հետ մեկտեղ, ընկերության փորձագետները փոխել են տնտեսական աճի ցուցանիշը և 5.4 տոկոսից նվազեցրել մինչև 5 տոկոսի: Դրա պատճառ է անվանվում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման տեմպը: