Միջգերատեսչական համակարգող խորհուրդը շարունակում է սահմանափակումներ ռազմավարությունը՝ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար, համակարգային սահմանափակումներ չեն նախատեսվում
Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը և սահմանված կետային սահմանափակումները քննարկվել են միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից այսօր կայացած նիստում, որն անցկացվել է վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Խորհրդի անդամները զրուցել են աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի աճող դինամիկայի մասին, որն արդեն գերազանցել է 53 միլիոնը և հերթական ռեկորդային ցուցանիշն է:
Նշվել է, որ չնայած կորոնավիրուսային վարակի դեպքերի աճին, երկիրը վարում է կետային և տեղային մոտեցումների օգտագործման ռազմավարություն, և չի նախատեսվում համակարգային սահմանափակումների կիրառում: Զրույցը վերաբերում էր կետային սահմանափակումների կատարման գործընթացին, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 9-ից: Այս առումով, սահմանված կանոնակարգերի կատարման մոնիտորինգը ավելի է խստացվելու:
Խորհրդի անդամները քննարկել են հիվանդանոցների գերբեռնվածությունը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
Առողջապահության նախարարը խորհրդի անդամներին տեղեկություն է փոխանցել բնակարանային բուժման, ինչպես նաև հոսպիտներում և կովիդ-հյուրանոցներում տիրող իրավիճակի մասին, իսկ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը խոսել է թեստավորման գործընթացի մասին:
Խորհուրդը մեկ անգամ ևս ընդգծել է շնչադիմակ կրելու և հեռավորություն պահելու նշանակակությունը, որը կնպաստի վարակի տարածմանը: Այսօրվա տվյալներով, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 73 154 դեպք: Ապաքինվել է 55 511 անձ, մահացել՝ 636-ը:
Կարանտինային տարածքում գտնվում է 2 447 անձ, կովիդ-հյուրանոցում՝ 3413, ստացիոնար հսկողության տակ՝ 4957 պացիենտ:
Վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին ակտիվ մասնակցում են Վրաստանի խորհրդարանը՝ նախագահ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ և նախագահի վարչությունը: