Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշել է մեղմացնել գործող կանոնակարգերը
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշել է մեղմացնել գործող կանոնակարգերը։
Այսօր կառավարության վարչակազմում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած հանդիպման ժամանակ նշվել է, որ երկիրը անցել է «Omicron»-ի գագաթնակետը, ինչը թույլ է տալիս աստիճանաբար վերացնել սահմանափակումները:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ.
• Փետրվարի 27-ին նշանակված Վրաստան-Ռուսաստան ռեգբիի հանդիպմանը հանդիսատեսի 50%-ի ներկայությունը կթույլատրվի;
• Մարտի 1-ից օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով երկիր մուտք կգործեն բոլոր օտարերկրյա քաղաքացիները/բնակիչները, որոնք լիովին պատվաստված են, իսկ պատվաստու չունենալու դեպքում՝ կներկայացնեն 72-ժամյա ՊՇՌ թեստ
• Վրաստանի քաղաքացիների՝ ՊՇՌ թեստով երկիր մուտք գործելու դեպքում, չեղարկվում է երրորդ օրը ՊՇՌ թեստավորման պարտավորությունը, իսկ ՊՇՌ թեստի բացակայության դեպքում գործող 8-օրյա ինքնամեկուսացումը նվազեցվում է մինչև 5 օր
• Կանոնակարգերի մեղմացումից ելնելով չեղարկվում են բիզնես-այցերի, «Աշխատիր Վրաստանից» և ուսանողական հավելվածները
• Սննդի օբյեկտներում բաց տարածքում մեկ սեղանի շուրջ կթույլատրվի նստել 15 հոգու (10-ի փոխարեն).
• Փակ տարածքում սեղանի շուրջ կթույլատրվի նստել 10 մարդու (գործող 6-ի փոխարեն);
• Հյուրերի առավելագույն թվի սահմանափակումը չեղարկվում է
• Հասարակական միջոցառումները (խնջույք, ծննդյան օր, հարսանիք, հոգեհաց) կթույլատրվեն նույն պայմաններով` փակ տարածքում սեղանի շուրջ կթույլատրվի նստել 10 մարդու, իսկ բաց տարածքում` 15 հոգի մեկ սեղանի շուրջ:
• Մարտի 1-ից կվերացվեն կարանտինային տարածքները, կովիդ-հյուրանոցները, այսօրվանից կդադարեցվի վարակվածների մուտքն այդ տարածքներ
• Չեղարկվում է թերմոսկրինինգի պարտավորությունը.
• Չեղյալ է հայտարարվում ախտահանիչ գորգ ունենալու պարտավորությունը:
• Ճաշարանի ծառայությունների սահմանափակումները հանվում են
• Ակումբներին թույլատրվում է գործել մարտի 4-ից՝ միջոցառման ընդհանուր տարածքի 60% ծանրաբեռնվածությամբ։
• Կոնֆերանսները, սեմինարները և վերապատրաստումները թույլատրվում են մարտի 15-ից առանց սահմանափակումների;
• Համակարգող խորհրդի նիստերը շաբաթականի փոխարեն կանցկացվեն երկու շաբաթը մեկ
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը կշարունակի հետևել համաճարակաբանական միտումներին և համապատասխան որոշումներ կայացնել: Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը ակտիվորեն ներգրավված են վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին։