Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, կրել շնչադիմակներ և պաշտպանել սոցիալական հեռավորություն
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ է անում, գործել սահմանված կանոնակարգերով, կրել շնչադիմակներ և պաշտպանել սոցիալական հեռավորություն, որը վարակման դեպքերի կանխարգելման կարևոր նախապայման է:
Խորհրդի այսօրվա նիստին, որն անկացվել է կառավարության վարչությունում, քննարկել են երկրում տիրող համաճարակային վիճակը և վարակի տարածման դինամիկան: Նշվել է, որ վարակման դեպքերի ավելացած թիվը խուճապի հիմք չէ, քանի որ իրավիճակը վերահսկվում է և կառավարվում:
Մեկ անգամ ևս ընդգծվել է այն փաստը, որ արտակարգ դրություն և լայնամասշտաբ խիստ սահմանափակումներ չեն գործարկվի:
Ինչպես կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո, էկոնոմիկան չի փակվի, քանի որ դա կվնասի քաղաքացիներին, ուստի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ցուցաբերի պատասխանատվություն:
Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 3913 դեպք, այստեղից ապաքինվել է 1574 մարդ։ Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Մահացել է 23 վարակակիր:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: