Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, ակտիվորեն կիրառել «stop covid» հավելվածը, որպեսզի խուսափեն վարակված անձանց հետ հնարավոր շփումից և այն տարածքներում գտնվելուց, որտեղ բարձր է վարակման ռիսկը
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, ակտիվորեն կիրառել «stop covid» հավելվածը, որպեսզի խուսափեն վարակված անձանց հետ հնարավոր շփումից և այն տարածքներում գտնվելուց, որտեղ բարձր է վարակման ռիսկը:
«stop covid» հավելվածը քաղաքացիներին հնարավորություն է տալիս տեղեկանալ, ունեցել են արդյոք շփում վարակված անձի հետ, ինչպես նաև զգուշացնում է այն տեղավայրերի մասին, որոնց հետ կապ են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդիկ:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստին, որը վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում, նշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի այս փուլում մեծ կարևորություն է տրվում հնարավոր դեպքերի բացահայտմանը և բուժմանը, համապատասխանաբար, թեստավորման համակարգն այս առումով լրացուցիչ գործուն գործիք է: Կորոնավիրուսի դեմ պայքարի կարևոր բաղադրիչներից է «stop covid» հավելվածը:
Վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին ակտիվորեն մասնակցում են Վրաստանի խորհրդարանը՝ նախագահ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ և նախագահի վարչությունը: