Միջգերատեսչական համակարգող խորհուրդը հանձնարարականով դիմում է տաքսու վարորդներին՝ պատվաստվել սեզոնային գրիպի վարակի դեմ
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը հանձնարարականով դիմում է տաքսու վարորդներին՝ պատվաստվել սեզոնային գրիպի վարակի դեմ

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը հանձնարարականով դիմում է տաքսու վարորդներին՝ դիմել համապատասխան բժշկական հաստատություններ և պատվաստվել սեզոնային գրիպի վիրուսի դեմ:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, այսօր միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Հանդիպմանը տրվել են նաև հատուկ հանձնարականներ, այդ թվում ՝ սեզոնային գրիպի պատվաստումների վերաբերյալ:

«Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին վերլուծվել են բարձր ռիսկային խմբերում սեզոնային գրիպի սեզոնի մոտենալու և պատվաստումների գործընթացի հետ կապված սպառնալիքները: Ստեղծված իրավիճակի վերլուծության հիման վրա Համակարգող խորհուրդը հանձնարարականով դիմում է տաքսու վարորդներին, դիմել համապատասխան բուժհաստատություններ և պատվաստվել սեզոնային գրիպի վիրուսի դեմ, հոգ տանել ինչպես իրենց, այնպես էլ ուղևորների առողջության մասին», – ասված է վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ: