Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, այսօրվանից փոխվում են պարտադիր կարանտինի կանոնները
Վրաստանի քաղաքացիների համար հոկտեմբերի 21-ից փոխվում են պարտադիր կարանտինի կանոնները,- նշված որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ երեկվա նիստին, որն անցկացվել է կառավարության վարչությունում՝ վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:
Կառավարության վարչության մամլո ծառայության փոխանցմամբ, Վրաստանի քաղաքացիները հայրենիք վերադառնալիս «ՊՇՌ» թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում պարտադիր կարանտինի փոխարեն կանցնեն ինքնամեկուսացում, իսկ եթե չեն ունենա թեստի պատասխան, ապա հնարավորություն կունենան տեղափոխվել կարանտինային տարածք:
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին,պահպանել սահմանված կանոնները, օգտագործել շնչադիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և հնարավորինս զերծ մնալ ավելորդ միջոցառումներին մասնակցությունից: