Միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամները աշխատանքային հանդիպմանը քննարկել են Վրաստանում տիրող համաճարակային իրավիճակը
Միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամները աշխատանքային հանդիպմանը քննարկել են Վրաստանում տիրող համաճարակային իրավիճակը

Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակը և սահմանված կետային սահմանափակումները քննարկվել են միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ, որն անցկացվել է վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդի անդամները զրուցել են աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճող դինամիկայի մասին, որը գերազանցել է 53 միլիոնը:

Նշվել է, որ չնայած կորոնավիրուսային վարակի դեպքերի աճին, երկիրը վարում է կետային և տեղական մոտեցումների օգտագործման ռազմավարություն: Խորհրդի անդամները քննարկել են Վրաստանում առկա սահմանափակումները և կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նրանք շեշտը դրել են հիվանդանոցային ոլորտում առկա իրավիճակի, առողջության առաջնային պահպանման պատրաստվածության և թեստավորման գործընթացի վրա: Խորհուրդը ընդգծել է սահմանված կանոնների խստորեն կատարման անհրաժեշտությունը, ներառյալ շնչադիմակ կրելը և հեռավորությունը պահելը, ինչը կօգնի կանխել վարակի տարածումը:

Այսօրվա տվյալների համաձայն, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 76 658 դեպք, որից ապաքինվել է 58 674 մարդ: 669 մարդ մահացել է: Այս փուլում 2425 մարդ գտնվում է կարանտինում, 3361 քաղաքացի՝ կոդիդ-հյուրանոցներում, իսկ 5355 մարդ՝ ստացիոնար հսկողության ներքո: