Միջերկրական ծովում նավի ջրասուզվելու հետևանքով զոհվել է 34 փախստական: փրկարարներին հաջողվել է փրկել 26 մարդու: Լրատվությունն այս մասին տարածում է ՄԱԿ-ը:
Միջազգային կազմակերպության տվյալներով, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևմտյան մասում: Նավի վրա գտնվող մարդիկ հիմնականում Մարոկոյի քաղաքացիներ էին:
Ներգաղթի միջազգային կազմակերպության տվյալներով, ինքնաշեն նավը, որի վրա ընդհանուր առմամբ գտնվում էր 60 ներգաղթյալ, ծովում էր գտնվում սեպտեմբերի 30-ից հետո: Իսպանիայի և Մարոկոյի առափնյա պաշտպանության ծառայության համատեղ գործողությունների շնորհիվ, փրկարարները արդեն հայտնաբերել են 11 փախստականի դի:
Հեղինակ -
Edgar Barsegyan