Միջերկրական ծովում, տարեսկզբից մինչ այսօր զոհվել է 1500 ներգաղթյալ
Միջերկրական ծովում, տարեսկզբից մինչ այսօր զոհվել է 1500 ներգաղթյալ

Միջերկրական ծովում, տարեսկզբից մինչ այսօր զոհվել է 1500 ներգաղթյալ: Լրատվությունն այս մասին տարածում է ներգաղթի հարցերով միջզգային կազմակերպություններից մեկը:

Կազմակերպության տվյալներով, տարեսկզբից մինչև հուլիսի 25-ը, Միջերկրական ծովով Եվրոպա է փորձել անցնել մոտ 55 հազար մարդ: 1504-ի համար այս ճանապարհը ճակատագրական էր: Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:

Կազմակերպության տվյալներով, այս տարի Իսպանիան ընդունել է 20 992 ներգաղթյալ: Երկրորդ տեղում Իտալիան է՝ 18 130, նրանցից հետո գալիս է Գերմանիան ՝ 15 528 և Մալթան:

Ամենից քիչ ներգաղթյալ մեկնել է Կիպրոս, գրանցված է միայն 108 ներգաղթյալ: