Միջազգային վարկանիշային ընկերությունը Վրաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարը կայունից բարելավել է դրականի
Ապրիլի 13-ին Standard&Poor’s միջազգային վարկանիշային ընկերությունը Վրաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարը կայունից բարելավել է դրականի, իսկ վարկանիշը հաստատել կրկին «BB » մակարդակի:
Վարկանիշային ընկերության մամլո հաղորդագրությունում ընդգծված է, որ ընթացիկ տարում Վրաստանի էկոնոմիկայի սպասվածից ավելի բարձր տնտեսական աճի գրանցման և միջազգային հորիզոնականների բարելավման, օրինակ արտահանման և արժութային պահեստների աճի դեպքում, վարկանիշային ընկերությունը պատրաստ է ավելացնել Վրաստանի ինքնիշխան վարկանիշը:
Վարկանիշային ընկերությունը դրական է գնահատում Վրաստանում ընթացող և նախատեսված բարեփոխումները և նախաձեռնությունները և համարում, որ նշվածը լրացուցիչ ներդրում կունենա տնտեսական աճի գործում:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը: