«Միջազգային թափանցիկություն - Վրաստանը» հրապարակել է հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները
«Միջազգային թափանցիկություն – Վրաստանը» հրապարակել է հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են նախագահական ընտրություններին, ընտրական համակարգին և այլ քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերին: Հետազոտությունում առանձին գլուխ է հատկացված մամուլին և սոցիալական ցանցին:
ինչպես հայտարարում են «միջազգային թափանցիկություն» կազմակերպությունում, հետազոտությունը ցույց է տվել, որ Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է հաջորդ խորհրդարանական ընտրությունները անց կացվեն համամասնական կարգով:
Հետազոտության համաձայն, նախագահական ընտրություններից առաջ ներկայացված այսպես կոչված պարտքերի զրոյացման նախաձեռնությունը բնակչության մեծամասնությունը գնահատել է դրական, սակայն ասում է, որ այս ծրագիրը առաջին հերթին, իշխող կուսակցության կողմից նախընտրական ժամանակաշրջանում հանդիսանում էր ընտրողների ձայները ձեռք բերելու փորձ: Հարցվողների մեծամասնությունը տեսնում է քաղաքական ասպարեզում նոր քաղաքական ուժի հայտնվելու անհրաժեշտություն»,-նշում են հետազոտության հեղինակները:
Բացի այդ հետազոտության համաձայն, հարցմանը ենթարկված մարդկանց մեծամասնության կարծիքով, այսպես կոչված «Խորավայի փողոցի գործը» իրավապահները չեն քննել սկզբունքորեն և նման գործերի համար պետք է ստեղծվեն խորհրդարանական հանձնաժողովներ:
Ինչ վերաբերում է մամուլի մասին, հարցին ՝ հիմնականում ում հետաքրքրություններն են արտահայտում հաղորդումները Վրաստանի քաղաքականության և ընթացիկ իրադարձությունների մասին, հարցմանը ենթարկված քաղաքացիների 55 տոկոսը գտնում է, որ իշխանությունների հետաքրքրությունները արտահայտում է Իմեդի հեռուստաալիքը, 18 տոկոսը գտնում է, որ Վրաստանի առաջին ալիքը արտահայտում է 18 տոկոսով, Օբյեկտիվը 8, Պիրվելի հեռուստատեսությունը 7 տոկոս, հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսությունը 5 տոկոս, Կավկասիան 4 տոկոս, օնլայն POSTV 2 տոկոս և Ռուսթավի 2-ը երկու տոկոս:
Հարցմանը ենթարկված քաղաքացիների 63 տոկոսը գտնում է, որ ընդիմության հետաքրքրությունները արտահայտում է Ռուսթավի 2-ը, 9 տոկոսը գտնում է, որ Օբյեկտիվը, 7 տոկոսը – Կավկասիան, 6 տոկոս Պիրվելին, իսկ երկու ական տոկոս ստացել են՝ Իմեդին, առաջին ալիքը և Հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսությունը, օնլայն POSTV -ին 0 տոկոս:
Հարցմանը ենթարկված քաղաքացիների 13 տոկոսը գտնում է, որ ոչ մեկի հետաքրքրությունները չի արտահայտում ՝ Վրաստանի առաջին ալիքը, 11 տոկոսը գտնում է, որ Իմեդին, 10 տոկոս ՏՎ Պիրվելին, Օբյեկտիվը 8 տոկոս, Կավկասիան 7- հանրային հեռարձակողի Աջարիայի հեռուստատեսությունը ՝ 6 տոկոս, Ռուսթավի 2-ը ՝ 5 տոկոս, իսկ POSTV -ին 2 տոկոս:
Բացի այդ, հարցմանը ենթարկված քաղաքացիների 78 տոկոսը չի նայում POSTV -ին, 67 տոկոսը Աջարիայի հեռուստատեսությունը, 63 տոկոսը չի նայում Կավկասիան, 57 տոկոսը ՝ Օբյեկտիվը, 55 տոկոսը չի նայում ՏՎ Պիրվելին, 43 տոկոսը չի նայում առաջին ալիքը, 16 տոկոսը ՝ Ռուսթավի 2-ը, 11 տոկոսը չի նայում Իմեդին: